Ինչ ենք մենք ֆինանսավորում

Հայկական դրամաշնորհներ

Ինչ ենք մենք ֆինանսավորում

Դրամաշնորհի հայտերի ընդունում՝ ուղղված Հայաստանում աշխատուժի զարգացմանը

Դրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհներ Հայաստանում աշխատուժ զարգացնելու համար 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 30, 2024 (ֆինանսավորման մասին որոշումը կկայացվի հունվարի վերջին)

Կոնտակտային անձ՝ Անահիտ Հակոբյան, Ծրագրերի ղեկավար

Էլ․ հասցե՝ [email protected]

Դրամաշնորհային ծրագրի նկարագիրը

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ընդունում է դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ, որոնք միտված են Հայաստանում աշխատուժի զարգացմանը։ Մենք դրամաշնորհներ կտրամադրենք այն նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ռազմավարական նպատակներին․ մասնավորապես,  կոնտրոնանում են մեծահասակների աշխատանքային և մասնագիտական հմտությունների զարգացման, զբաղված աշխատուժի կարողությունների վերազինման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՆՄԿ և ՄՄԿ) համակարգերի բարելավման և կրթական հաստատություններում կարիերայի ծառայությունների ամրապնդման ուղղությամբ։ Մեր առջև դրված խնդիրների լայն շրջանակը միտված է նպաստելու աշխատուժի զարգացման գործընթացին համակարգային և անհատական մակարդակներում՝ ապահովելով չափելի արդյունք և տևական ազդեցություն ոլորտում։  

Մեր առջև դրված նպատակները նկարագրված են ներքևում՝ բաժանված երեք խմբի։ Ծրագրերի առաջարկները պետք է հասցեագրեն հետևյալ 9 խնդիրներից գոնե մեկը, լավագույն դեպքում՝ մի քանիսը։ Առաջնահերթություն կտրվի այն ծրագրերին, որոնց թիրախում մի քանի խնդրի համադրություն է։ 

Ֆինանսավորման նպատակներն ու խնդիրները

Խումբ 1: Աշխատունակ մեծահասակների կարողությունների զարգացում 

  1. Մասնագետների որակավորումների բարձրացում մեծ պահանջարկ ունեցող ոլորտների համար․ մասնագետներին (թիրախավորելով 25 և բարձր տարիքի տղամարդկանց) զինել պահանջված ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսության, շինարարության և հյուրընկալության ասպարեզում, անհրաժեշտ հմտություններով կամ ձեռնարկատիրական ընդունակություններով՝ նրանց առաջարկելով շուկայում արդիական կարողությունների զարգացման ծրագրեր։ Այս խնդիրը հասցեագրող ծրագրերի առաջարկների համար այլ մանրամասներ․ 1) Բացի վերոնշյալ երեք ոլորտից, այլ ոլորտներ ևս կարող են դիտարկվել, եթե դրանց ընտրությունը հիմնավորվի հետազոտությամբ և փաստերով; 2) Հայտատուները պետք է աշխատանքի տեղավորման կամ ձեռնարկատիրական գործունեության չափելի արդյունք նախատեսեն; 3) Մասնավոր ոլորտի հետ նախնական պայմանավորվածություններն ու համագործակցությունները մեծապես խրախուսվում են; 4) 25 տարեկանից բարձր թիրախային խումբը միայն այս խնդիրը հասցեգրող ծրագրերին է վերաբերում։
  2. Վերապատրաստում՝ զբաղված աշխատուժի կարողությունների զարգացման և հարմարվողականության բարձրացման նպատակով․ տրամադրել շարունակական կրթության և վերապատրաստման ծրագրեր, որոնք կարիերայի տարբեր փուլերում գտնվող մասնագետներին օգնում են հարմարվել արագ զարգացող աշխատաշուկային՝ խրախուսելով ցկյանս ուսուցման մշակույթը։
  3. Միջանձնային հմտությունների (soft skills) բարելավում՝ աշխատուժի պատրաստակամության բարձրացման նպատակով․ առաջին երկու խնդիրները հասցեագրելիս ծրագրում ներառել միջանձնային հմտությունների զարգացումը և մասնակիցներին զինել աշխատավայրում անհրաժեշտ կարողունակություններով։

Խումբ 2: Նախնական և միջին մասնագիտական կրթության (ՆՄԿ և ՄՄԿ) ոլորտի զարգացում

  1. Մեծահասակների կրթության ծրագրի հիմնում․ ներկայացնել մեծահասակների կրթության գործնական և արդիական ծրագրեր (25 տարեկանից բարձր խմբի համար) ՆՄԿ և ՄՄԿ հաստատություններում աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։
  2. Երկակի կրթական համակարգերի զարգացում․ խթանել պրակտիկայի և աշխատանքային վերապատրաստման կուռ հնարավորություններ ՆՄԿ և ՄՄԿ հաստատություններում և/կամ բարձրագույն կրթական հաստատություններում՝ արդյունավետորեն հաղթահարելով տեսական ուսուցման և գործնական կիրառության միջև առկա անջրպետը։ 
  3. ՆՄԿ և ՄՄԿ հաստատությունների ուսուցիչների կարողությունների զարգացում, ուսումնական ծրագրերի բարելավում․ ՆՄԿ և ՄՄԿ հաստատությունների ուսուցիչների կարողությունների և հմտությունների զարգացում, ուսումնական ծրագրերի համապատասխանեցում ոլորտի չափանիշներին և նորամուծություններին՝ բարձրակարգ որակավորում ապահովելու նպատակով։

Խումբ 3: Կրթական հաստատություններում կարիերայի կենտրոնների զարգացում

  1. Մասնավոր ոլորտի հետ համագործակցության խթանում․ մասնավոր ոլորտի հետ համագործակցությունների զարգացում՝ ուսանողներին ապահովելով համապատասխան պրակտիկայի, աշխատանքի տեղավորման և կարիերայի զարգացման հնարավորություններով։  
  2. Շրջանավարտների ցանցի ամրապնդում կարիերայի զարգացման համար․ ստեղծել շրջանավարտների կուռ ցանց, որն ուսանողներին կտրամադրի շարունակական մենթորություն, կարիերայի ուղղորդում և աշխատանքային հնարավորություններ, խրախուսել շրջանավարտների տևական ներգրավումը և աջակցությունը։
  3. Ուսանողներին տրամադրվող կարիերայի ծառայությունների բարելավում․ բարելավել կարիերայի կենտրոնների կողմից առաջարկվող ծառայությունները․ ուսանողներին տրամադրել կարիերայի խորհրդատվություն, ապահովել աշխատաշուկայի վերաբերյալ թարմ տեղեկությամբ, ուղղորդել CV-ի զարգացման հարցում, ինչպես նաև առաջարկել ներկայիս աշխատաշուկայի զարգացումներին համապատասխան աշխատանքի որոնման տեխնիկաներ։

Դրամաշնորհի մասին

  • Ֆինանսավորման տեսակը՝ դրամաշնորհային պայմանագիր
  • Հասանելի գումարի ընդհանուր չափը՝ 250.000 ԱՄՆ դոլար
  • Դրամաշնորհների ակնկալվող քանակը՝ 6-8

 

Համապատասխանության ստուգում Հայկական դրամաշնորհների համար

ՍԿՍԵԼ ՍՏՈՒԳՈՒՄԸ

Ընդհանուր տեղեկություն

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք ապահովում են առավելագույն ազդեցություն Հայաստանում՝ տեղի բնակչության, առաջընթացի և բարգավաճման համար։ Հայաստանում առաջնահերթությունը տրվում է հետևյալ ոլորտներին՝ արվեստ և մշակույթի պահպանություն, կրթություն, առաջնորդություն, երիտասարդություն և համայնքային զարգացում, էկոտուրիզմ և մարզերի զարգացում, ՏՏ սթարթափեր, ձեռներեցություն, նորարարություն, հանրային առողջություն և արձագանք արտակարգ իրավիճակներին։

Հասկանալու համար՝ արդյոք ձեր կազմակերպությունը համապատասխանում է Հովնանյան հիմնադրամի դրամաշնորհի պահանջներին, առաջարկում ենք ներքոհիշյալ ծանոթանալ Ծրագրին համապատասխանության չափանիշների և Ընդհանուր տեղեկության բաժիններին:

Միացյալ Նահանգներում IRS 501(c)(3) կատեգորիայի ներքո գործող բոլոր կազմակերպությունները, որոնց առաքելությունը կենտրոնացած է հայության կամ Հայաստանի շուրջ, իրենց ծրագրի առաջարկները պետք է լրացնեն այստեղ՝ Հայկական դրամաշնորհներ բաժնում։

Դիմումների ներկայացման գործընթացում առաջին քայլը համապատասխանության հարցաշարի լրացումն է։ Այն ձեզ թույլ կտա ստուգել՝ արդյոք 100 %-ով համապատասխանում եք ծրագրի պայմաններին, և կուղղորդի հետագա անելիքների հարցում։

Հարցերի դեպքում ուսումնասիրե՛ք ներքոհիշյալ Հաճախ տրվող հարցերի բաժինը, որտեղ հավելյալ մանրամասներ են տրամադրված։

Դիմումի գործընթացը

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհին դիմելու համար նախ մեր կայքում լրացրեք համապատասխանության հարցաշարը։

Հարցաշարի լրացումից հետո Հիմնադրամի անձնակազմը կկապվի ձեզ հետ՝ տրամադրելով դրամաշնորհի դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ուղարկե՛ք լրացված հայտն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին [email protected] էլեկտրոնային հասցեին ձեզ ուղարկված նամակում նշված ժամկետում։

Դրամաշնորհի հայտերը սովորաբար ընդունվում են յուրաքանչյուր եռամսյակի վերջին, սակայն ձեզ համար նախատեսված վերջնաժամկետը կնշվի Հիմնադրամի կողմից ուղարկված նամակում։ Կազմակերպություններն իրենց հայտերի ընդունման վերաբերյալ ծանուցում կստանան։ Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամի անձնակազմը, մինչ հայտը Խորհրդի գնահատմանը ներկայացնելը, կկապվի դիմորդի հետ հավելյալ պարզաբանումների համար։ Յուրաքանչյուր հայտ կդիտարկվի մանրակրկտորեն և կարժանանա հավասար վերաբերմունքի։

Հայտերի գնահատման և որոշումների կայացման գործընթացը սովորաբար իրականացվում է նշված վերջնաժամկետից հետո՝ 2-3 շաբաթվա ընթացքում։ Ծրագրի առաջարկները գնահատվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտին, որից հետո բոլոր դիմորդները իրենց առաջարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկացվում են գրավոր ծանուցմամբ։

Հաշվետվության պահանջները․

  • Բոլոր դրամաշնորհառուները պարտավորվում են տրամադրել միջանկյալ և ամփոփիչ նկարագրողական ու ֆինանսական հաշվետվություններ՝ դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված ժամկետներում։ 
  • Բոլոր ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն զեկուցվող ժամանակահատվածում կատարված ծախսերն արտացոլող փաստաթղթերը։
  • Բոլոր նկարագրողական հաշվետվությունները պետք է ներառեն նկարներ ու տեսանյութեր, զեկուցվող ժամանակահատվածում իրագործված և հաջորդ փուլում նախատեսվող քայլերի նկարագիր, ինչպես նաև՝ մարտահրավերների, հաջողությունների և ազդեցության անկողմնակալ գնահատական։

Ծրագրին համապատասխանության չափանշիները․ ո՞վ կարող է դիմել

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրում միայն հետևյալ պայմաններով․

  • Դիմորդը պետք է լինի բարեգործական բնույթի գրանցված կազմակերպություն․ սա կարող է լինել ինչպես ԱՄՆ-ում IRS 501(c)(3) կարգավիճակ ունեցող հաստատություն, այնպես էլ Հայաստանում գրանցված կազմակերպություն՝ ներառյալ ոչ առևտրային ու բարեգործական կազմակերպությունները և հիմնադրամները։
  • Դիմորդ-կազմակերպությունը պետք է գրանցած լինի առնվազն երեք տարվա գործունեության արդյունք։
  • Ներկայացվող ծրագրի գործողությունները պետք է համապատասխանեն Հովնանյան հիմնադրամի առաջնահերթությունների ոլորտներից մեկին։
  • Առաջարկվող ծրագիրը կարող է նախատեսված լինել ինչպես մեկ օրացուցային տարվա, այնպես էլ մեկից ավելի տարիների համար։
  • Հիմնադրամի կողմից նախկինում դրամաշնորհ ստացած կազմակերպությունները կարող են կրկին դիմել միայն նախորդ դրամաշնորհային ծրագրի հաստատումից 12 ամիս անց։
  • Վերոնշյալ բոլոր չափանիշներին բավարարելու պարագայում ներկայացվող ծրագրի անուղղակի ծախսերը, օրինակ՝ ճանապարհածախսը, չեն կարող գերազանցել Հիմնադրամից ակնկալվող ներդրման 20 %-ը։

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհ չի տրամադրում՝

  • գործառնական վերադիր ծախսերի համար,
  • չգրանցված խմբերին ու կազմակերպություններին,
  • քաղաքական գործող խմբերին,
  • շարունակականության նախագիծ չունեցող առաջարկներին,
  • առևտրի ենթակա արտադրանք ստեղծելուն միտված ծրագրերին։

Հայկական դրամաշնորհների հիմնական ոլորտները

  • July 1 - September 30, 2024 — The Foundation is accepting proposals for projects aimed at strengthening the primary healthcare (PHC) system in Armenia, with a focus on rural areas. This initiative aligns with the state's strategy to achieve universal health coverage (UHC) by developing the system's foundational layer. The funding goals include increasing healthcare provider capacity by addressing the shortage of providers in rural areas, attracting more talent to family medicine and nursing, and enhancing continuous medical education. Additionally, the initiative targets effective prevention and management of noncommunicable diseases (NCDs) at the PHC level, improving both professional knowledge and preventive measures. Proposals that also aim to enhance PHC management, such as improving information systems, resource availability, and infrastructure, will be considered.
  • October 1 - December 31, 2024 — The Foundation will be accepting proposals for projects focused on strengthening the workforce in Armenia. The funding goals will include supporting initiatives aimed at reskilling and upskilling, including technical and vocational training, as well as soft skills development, all designed to help the beneficiaries secure jobs and adapt to changing market demands, with a focus on high-demand industries. Additionally, the Foundation will encourage projects that support underprivileged groups, including the displaced population from Artsakh.
  • January 1 - March 31, 2025 — The Foundation will be accepting proposals for projects focused on improving the quality of the public education system, with a particular emphasis on the regions. This may include teachers’ and education managers’ capacity building and professional development to ensure educators are equipped with the latest teaching methodologies and skills, improving access to educational resources and technology in underprivileged schools, and developing curriculums and programs that support student engagement. By strengthening the public education system in the regions, the Foundation aims to ensure that all students have access to high-quality education.
  • April 1 - June 30, 2025 — The Foundation will be accepting proposals for projects focused on promoting and preserving culture and arts in Armenia, with an emphasis on fostering artistic creation and driving systemic and institutional changes in the cultural field. Funding goals will include supporting the development of innovative works across various artistic disciplines, enhancing the capacity and sustainability of cultural institutions, and implementing initiatives that promote long-term, structural improvements in the cultural sector. This also involves creating and curating original content within institutions, establishing new frameworks for arts education, and developing platforms for emerging artists.

Հայկական դրամաշնորհներ․ հաճախ տրվող հարցեր

  • Մեր ֆինանսավորման առաջնահերթություններն այն ոլորտներն են, որտեղ մեր բարեգործական առաքելությունը և Հայաստանի համար ներկայիս հրամայականը խաչվում են․ մեր նպատակն է ներդրումների միջոցով ապահովել առավելագույն ազդեցություն երկրում՝ տեղի մարդկանց, առաջընթացի և բարգավաճման համար։ Հայաստանում առաջնահերթությունը տրվում է հետևյալ ոլորտներին՝ արվեստ և մշակույթի պահպանություն, առաջնորդություն, երիտասարդություն և համայնքային զարգացում, էկոտուրիզմ և մարզերի զարգացում, ՏՏ սթարթափեր, ձեռներեցություն, նորարարություն, հանրային առողջություն և արձագանք արտակարգ իրավիճակներին։
  • Հայկական դրամաշնորհին կարող են դիմել այն գրանցված կազմակերպությունները, որոնք բնույթով բարեգործական են, այսինքն՝ IRS 501(c)(3) կարգավիճակ ունեցող հայկական կազմակերպությունները, դպրոցները և եկեղեցիները Միացյալ Նահանգներում, ինչպես նաև պետության կողմից գրանցված հաստատությունները Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսիք են ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները, այլ բարեգործական ընկերություններ և պետական գործակալությունները։
  • Հիմնադրամը չի ֆինանսավորում գործառնական վերադիր ծախսերը, օրինակ՝ աշխատավարձերը։ Սակայն այն ֆինանսավորում է անուղղակի ծախսերի առավելագույնը մինչև 20 %-ը․ դրանք կարող են ներառել սնունդի, հյուրանոցի և ճամփորդության ծախսերը։
  • Նախևառաջ լրացրե՛ք վերևում տրամադրված համապատասխանության հարցաշարը։ Այնուհետև՝ ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում, ուղղորդում կստանաք հայտի ներկայացման հետագա քայլերի վերաբերյալ։
  • Դրամաշնորհի հայտ ներկայացնելու վերջնաժամկետ, որպես այդպիսին, չկա, քանի որ ծրագրի առաջարկները գնահատվում են ողջ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին (մարտ, հունիս, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսների վերջին)։ Ժամանակային սահմանափակում ունեցող ծրագրեր ներկայացնելիս՝ առաջնորդվե՛ք հետևյալ ժամկետներով։
  • Այո՛, Հիմնադրամը դիտարկում է բազմամյա ֆինանսավորման հայտերը։
  • Այո՛, մենք արտակարգ իրավիճակներին ուղղված հայտերի դեպքում ճկունություն ենք ցուցաբերում միայն այն պարագայում, երբ ծրագրի առաջարկի թիրախում առաջնահերթ և հրատապ կարիք է, որն արագ արձագանք է պահանջում և չի կարող սպասել մինչև եռամսյակի ավարտը։
  • Դիմում-հայտերն ընդունվում են էլեկտրոնային փոստով, սակայն այս քայլը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հարցաշարի արդյունքում հաստատվում է ձեր համապատասխանությունը ծրագրի չափանիշներին։
  • Այո՛, կարող եք։ Մերժումների դեպքում մենք հետադարձ կապ ենք տրամադրում դիմորդին և լիահույս ենք, որ մեր դիտարկումները մանրակրկտորեն նկատի կառնվեն հետագա հայտերում։
  • Խորհուրդը ֆինանսավորման մասին որոշումները կայացնում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում։
  • Այո, գրանցված անձը կարող է ներկայացնել մեկից ավելի դրամաշնորհային առաջարկ եռամսյակային կտրվածքով: Սակայն առաջարկներից միայն մեկը կարող է հավանության արժանանալ դրամաշնորհի պայմանները բավարարելու դեպքում: