Ինչ ենք մենք ֆինանսավորում

Հայկական դրամաշնորհներ

Մեր Ծրագրերը

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք ապահովում են առավելագույն ազդեցություն Հայաստանում՝ տեղի բնակչության, առաջընթացի և բարգավաճման համար։ Հայաստանում առաջնահերթությունը տրվում է հետևյալ ոլորտներին՝ արվեստ և մշակույթի պահպանություն, կրթություն, առաջնորդություն, երիտասարդություն և համայնքային զարգացում, էկոտուրիզմ և մարզերի զարգացում, ՏՏ սթարթափեր, ձեռներեցություն, նորարարություն, հանրային առողջություն և արձագանք արտակարգ իրավիճակներին։

Հասկանալու համար՝ արդյոք ձեր կազմակերպությունը համապատասխանում է Հովնանյան հիմնադրամի դրամաշնորհի պահանջներին, առաջարկում ենք ներքոհիշյալ ծանոթանալ Ծրագրին համապատասխանության չափանիշների և Ընդհանուր տեղեկության բաժիններին:

Միացյալ Նահանգներում IRS 501(c)(3) կատեգորիայի ներքո գործող բոլոր կազմակերպությունները, որոնց առաքելությունը կենտրոնացած է հայության կամ Հայաստանի շուրջ, իրենց ծրագրի առաջարկները պետք է լրացնեն այստեղ՝ Հայկական դրամաշնորհներ բաժնում։

Դիմումների ներկայացման գործընթացում առաջին քայլը համապատասխանության հարցաշարի լրացումն է։ Այն ձեզ թույլ կտա ստուգել՝ արդյոք 100 %-ով համապատասխանում եք ծրագրի պայմաններին, և կուղղորդի հետագա անելիքների հարցում։

Հարցերի դեպքում ուսումնասիրե՛ք ներքոհիշյալ Հաճախ տրվող հարցերի բաժինը, որտեղ հավելյալ մանրամասներ են տրամադրված։

Համապատասխանության ստուգում Հայկական դրամաշնորհների համար

ՍԿՍԵԼ ՍՏՈՒԳՈՒՄԸ

Ընթացիկ եռամսյակի բաց հայտեր

Այս եռամսյակի համար Համապատասխանության հարցաշարը փակված է։

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի «Երիտասարդների զորացում» դրամաշնորհային ծրագրի նկատմամբ բացառիկ մեծ հետաքրքրության պատճառով արդեն ստացել ենք բավարար քանակով հայեցակարգային առաջարկներ, որ կապահովեն այս եռամսյակի համար նախատեսված 25 ամբողջական հայտերի տեղերը։ Ուստի, այլևս չենք ընդունում նոր համապատասխանության հարցումներ ընթացիկ եռամսյակի շրջանակում։

Այն կազմակերպությունները, որոնք արդեն անցել են համապատասխանության հարցում կամ ուղարկել են հայեցակարգային առաջարկ, կտեղեկացվեն հետագա քայլերի մասին։ Նրանց համար ամբողջական հայտի վերջնաժամկետը մնում է 2025 թ․ դեկտեմբերի 30-ը, կամ մինչև առաջին 25 տեղերի լրանալը։

2026 թվականի եռամսյակային նոր թեմատիկ առաջնահերթությունները կհայտարարվեն մինչև 2025 թվականի ավարտը։

Դիմումի գործընթացը

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհին դիմելու համար նախ մեր կայքում լրացրեք համապատասխանության հարցաշարը։

Հարցաշարի լրացումից հետո Հիմնադրամի անձնակազմը կկապվի ձեզ հետ՝ տրամադրելով դրամաշնորհի դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ուղարկե՛ք լրացված հայտն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին [email protected] էլեկտրոնային հասցեին ձեզ ուղարկված նամակում նշված ժամկետում։

Դրամաշնորհի հայտերը սովորաբար ընդունվում են յուրաքանչյուր եռամսյակի վերջին, սակայն ձեզ համար նախատեսված վերջնաժամկետը կնշվի Հիմնադրամի կողմից ուղարկված նամակում։ Կազմակերպություններն իրենց հայտերի ընդունման վերաբերյալ ծանուցում կստանան։ Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամի անձնակազմը, մինչ հայտը Խորհրդի գնահատմանը ներկայացնելը, կկապվի դիմորդի հետ հավելյալ պարզաբանումների համար։ Յուրաքանչյուր հայտ կդիտարկվի մանրակրկտորեն և կարժանանա հավասար վերաբերմունքի։

Հայտերի գնահատման և որոշումների կայացման գործընթացը սովորաբար իրականացվում է նշված վերջնաժամկետից հետո՝ 2-3 շաբաթվա ընթացքում։ Ծրագրի առաջարկները գնահատվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտին, որից հետո բոլոր դիմորդները իրենց առաջարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկացվում են գրավոր ծանուցմամբ։

Հաշվետվության պահանջները․

  • Բոլոր դրամաշնորհառուները պարտավորվում են տրամադրել միջանկյալ և ամփոփիչ նկարագրողական ու ֆինանսական հաշվետվություններ՝ դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված ժամկետներում։ 
  • Բոլոր ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն զեկուցվող ժամանակահատվածում կատարված ծախսերն արտացոլող փաստաթղթերը։
  • Բոլոր նկարագրողական հաշվետվությունները պետք է ներառեն նկարներ ու տեսանյութեր, զեկուցվող ժամանակահատվածում իրագործված և հաջորդ փուլում նախատեսվող քայլերի նկարագիր, ինչպես նաև՝ մարտահրավերների, հաջողությունների և ազդեցության անկողմնակալ գնահատական։

Ծրագրին համապատասխանության չափանշիները․ ո՞վ կարող է դիմել

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրում միայն հետևյալ պայմաններով․

  • Դիմորդը պետք է լինի գրանցված բարեգործական կազմակերպություն․ կարող է լինել ինչպես Հայաստանում պետականորեն գրանցված հիմնադրամ, հասարակական կազմակերպություն կամ այլ բարեգործական հաստատություն, այնպես էլ ԱՄՆ-ում IRS-ի կողմից 501(c)(3) կարգավիճակ ունեցող կազմակերպություն։

  • Կազմակերպությունը պետք է ունենա առնվազն երեք տարվա փորձ և ծրագրային արդյունքներ։

  • Ծրագրի գործողությունները պետք է ամբողջությամբ համընկնեն տվյալ եռամսյակի համար Հիմնադրամի կողմից հրապարակված ոլորտին և նպատակներին։

  • Նախկին դրամաշնորհի շահառու կազմակերպությունները կարող են կրկին դիմել միայն նախորդ դրամաշնորհի հաստատումից 12 ամիս անց։

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհ չի տրամադրում՝

  • Գործառնական վերադիր ծախսերի համար,

  • Չգրանցված կազմակերպությունների կամ նախաձեռնությունների,

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ), փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ), անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) և այլ շահույթ հետապնդող իրավաբանական անձանց,

  • Քաղաքական գործող խմբերի,

  • Այն ծրագրերի, որոնց նպատակը առևտրային վաճառքի համար արտադրանք ստեղծելն է։

Հայկական դրամաշնորհների թիրախ ոլորտները

  • Այս եռամսյակը կենտրոնացած է այգիների և հանրային տարածքների վրա՝ նպատակ ունենալով աջակցել ավելի առողջ և կենսունակ համայնքների ձևավորմանը Հայաստանի հարավային մարզերում։ Այս հանրային տարածքների զարգացումն ու ամրապնդումը ոչ միայն բարելավում է կյանքի որակը, այլև նպաստում է տեղական զարգացմանը, զբոսաշրջային ներուժին և շրջակա միջավայրի դիմակայունությանը։

    Աշխարհագրությունը՝ Վայոց ձորի և/կամ Սյունիքի մարզեր (նախագծերը պետք է իրականացվեն այս մարզերում, սակայն իրականացնող կազմակերպությունները կարող են գտնվել այլ վայրերում)

    Դրամաշնորհային նպատակները՝

    Ստեղծում և/կամ բարելավում՝

    • քաղաքների և գյուղերի այգիների (կանաչ գոտիների),
    • հանրային խաղահրապարակների և/կամ սպորտային հրապարակների,
    • պահպանվող տարածքների, ազգային պարկերի։

    Առավելություն կտրվի
     

    • Համաֆինանսավորում․ Նախապատվությունը կտրվի այն նախաձեռնություններին, որոնք իրականացվում են պետական սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմամբ։ Ավելի մեծածավալ նախագծերի դեպքում դրական կդիտարկվեն այն առաջարկները, որտեղ Հիմնադրամի ներդրումը հանդիսանում է ֆինանսավորման վերջին մասը։
    • Հատուկ չափանիշներ․ Նախապատվությունը կտրվի այն նախագծերին, որոնք ենթակառուցվածքային բաղադրիչի հետ մեկտեղ ներառում են նաև հիմնային ծրագրային կամ բովանդակային բաղադրիչ՝ դիմորդի կամ այլ դոնորների կողմից ֆինանսավորվող։
  • Այս եռամսյակի մշակույթի և արվեստի վրա կենտրոնացումը պայմանավորված է առկա համակարգային խնդիրներով։ Չնայած ոլորտի աշխուժությանը՝ Հայաստանում մշակութային դաշտի տարբեր կազմակերպություններ գործում են առանց շարունակականության կամ կայուն կառուցվածքների։ Բացի այդ, առկա է էկոհամակարգի կարևոր «բացակայող միջին շերտ»՝ պրոդյուսերներ, մենեջերներ, տեխնիկական նեղ մասնագետներ, որոնք կապում են ստեղծագործողներին լսարանի հետ։ Խաչաձև համագործակցությունը տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության և մասնավոր հատվածի հետ նույնպես սահմանափակ է, իսկ շատ մշակութային մասնագետներ չունեն հասանելիություն կառավարման, թվային գործիքների և միջազգային համագործակցության ոլորտներում անհրաժեշտ ուսուցմանը։

    Աշխարհագրությունը՝ առանց սահմանափակման

    Դրամաշնորհային նպատակները՝

    • Մեծածավալ համակարգային աջակցություն, ինչպիսիք են միասնական տոմսային համակարգերը, միջմարզային ռեզիդենտական ծրագրերը, համատեղ տեխնիկական և արտադրական ծառայությունները, բրենդավորումը, համադրված օրացույցները, կրթական ծրագրերը և տվյալների համակարգերը և ավելին։ 
    • Նեղ մասնագիտությունների պատրաստում, ինչպիսիք են ձայնային ճարտարագետները, լուսային ձևավորումը, բեմի կառավարումը, դեկորների կառուցումը, թվային արտադրությունը և ավելին։
    • «Միջին շերտի» մասնագետների՝ պրոդյուսերների, կուրատորների, մշակութային մենեջերների և միջնորդների կարիերաների ամրապնդմանն ու շարունակականությանն ուղղված նախագծեր։


    Առավելություն կտրվի

     

    • Համաֆինանսավորում․ Նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք ունեն ֆինանսավորման բազմազան աղբյուրներ, հատկապես պետական–մասնավոր համագործակցության շրջանակում։ Խրախուսվում է ծրագրերի համատեղ մշակումը մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ ռեսուրսների, փորձի և հարթակների արդյունավետ համադրությամբ։
    • Հատուկ չափանիշներ․
    1. Կարող են ներառվել բազմամյա ծրագրեր՝ ուղղված երկարաժամկետ ազդեցությանը, համակարգային զարգացմանը և կայունությանը։
    2. Խրախուսվում են մի քանի մարզեր ընդգրկող ծրագրեր, փոխանակման և շարժունակության խթանումը։
    3. Խրախուսվում է այնպիսի դերակատարների միավորումը
       
  • Այս եռամսյակը նվիրված է առողջապահությանը՝ նպատակ ունենալով ամրապնդել այն համակարգերը, որոնք հիմք են հանդիսանում որակյալ բուժօգնության համար Հայաստանում։ Ոլորտում ամենախորը խնդիրները կապված են ծառայությունների որակի, ինստիտուցիոնալ կարողությունների և կառավարման կայունության հետ։ Կայուն բարելավումը հնարավոր է միայն ամուր հիմքերի ձևավորման միջոցով՝ արդյունավետ քաղաքականությունների, ուժեղ կարգավորիչ համակարգերի և լավ պատրաստված տեղական մասնագետների շնորհիվ։

    Աշխարհագրությունը՝ առանց սահմանափակման

    Դրամաշնորհային նպատակները՝ 

    • Համակարգային բարեփոխումներ, կառավարման համակարգերի զարգացում․ Աջակցել նախաձեռնություններին, որոնք նպաստում են առողջապահության ոլորտում կառավարման ամրապնդմանը, կարգավորիչ շրջանակների բարելավմանը և տվյալահեն քաղաքականության ձևավորմանը։
    • Առողջապահական մասնագետների և հաստատությունների կարողությունների զարգացում․ Ուշադրություն դարձնել առողջապահական աշխատուժի, հաստատությունների և մարզային առողջապահական կառույցների կարողությունների ամրապնդմանը՝ կրթական ծրագրերի, որակի բարելավման և երկարաժամկետ հմտությունների զարգացման միջոցով։
    • Որակի բարելավում ինտեգրված մոդելների միջոցով․ Աջակցել այն նախաձեռնություններին, որոնք բարելավում են բուշառուների փորձառությունն ու ընդհանուր խնամքի որակը՝ գործող համակարգերի ամրապնդման, հաստատությունների միջև համագործակցության, տվյալահեն բարելավումների և շարունակականության ու արդյունավետության խթանման միջոցով։


    Առավելություն կտրվի՝

    • Համաֆինանսավորում․ Նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք ունեն ֆինանսավորման բազմազան աղբյուրներ, հատկապես պետական–մասնավոր համագործակցության շրջանակում։ Խրախուսվում է ծրագրերի համատեղ մշակումը մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ ռեսուրսների, փորձի և հարթակների արդյունավետ համադրությամբ։
  • Սահմանամերձ համայնքները մշտապես բախվում են հանրային ենթակառուցվածքների լուրջ բացերի՝ պայմանավորված աշխարհագրական մեկուսացվածությամբ, անվտանգության մարտահրավերներով և ոչ բավարար տեղական բյուջեներով։ Այս համայնքներում դպրոցները, մանկապարտեզները, առողջապահական և մշակութային հաստատությունները հաճախ գործում են հնացած կամ անբավարար պայմաններում, ինչը անմիջականորեն ազդում է ծառայությունների մատչելիության և համայնքների բարեկեցության վրա։ Այս եռամսյակում սահմանամերձ հանրային հաստատությունների կապիտալ ներդրումների վրա կենտրոնանալով՝ Հիմնադրամը նպատակ ունի ամրապնդել կայունությունը, ապահովել անվտանգ և ֆունկցիոնալ միջավայրեր և աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքների երկարաժամկետ դիմակայունությանը։

    Աշխարհագրություն․ սահմանամերձ համայնքներ
    (նախագծերը պետք է իրականացվեն այս տարածքներում, սակայն իրականացնող կազմակերպությունները կարող են գտնվել այլ վայրերում)

    Դրամաշնորհային նպատակներ

    Մասնակի շինարարություն, վերանորոգում, կահավորում և/կամ սարքավորումների հարստացում՝

    • հանրակրթական դպրոցներում,
    • համայնքային մանկապարտեզներում,
    • առողջապահական հաստատություններում,
    • մշակութային կենտրոններում։

    Առավելություն կտրվի

    • Համաֆինանսավորում․ Նախապատվությունը կտրվի այն նախաձեռնություններին, որոնք իրականացվում են պետական սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմամբ։ Ավելի մեծածավալ նախագծերի դեպքում դրական կդիտարկվեն այն առաջարկները, որտեղ Հիմնադրամի ներդրումը հանդիսանում է ֆինանսավորման վերջին մասը։
    • Հատուկ չափանիշներ․ Նախապատվությունը կտրվի այն նախագծերին, որոնք ենթակառուցվածքային բաղադրիչի հետ մեկտեղ ներառում են նաև հիմնային ծրագրային կամ բովանդակային բաղադրիչ՝ դիմորդի կամ այլ դոնորների կողմից ֆինանսավորվող։

Հայկական դրամաշնորհներ․ հաճախ տրվող հարցեր

  • Մեր ֆինանսավորման առաջնահերթություններն այն ոլորտներն են, որտեղ մեր բարեգործական առաքելությունը և Հայաստանի համար ներկայիս հրամայականը խաչվում են․ մեր նպատակն է ներդրումների միջոցով ապահովել առավելագույն ազդեցություն երկրում՝ տեղի մարդկանց, առաջընթացի և բարգավաճման համար։ Հայաստանում առաջնահերթությունը տրվում է հետևյալ ոլորտներին՝ արվեստ և մշակույթի պահպանություն, առաջնորդություն, երիտասարդություն և համայնքային զարգացում, էկոտուրիզմ և մարզերի զարգացում, ՏՏ սթարթափեր, ձեռներեցություն, նորարարություն, հանրային առողջություն և արձագանք արտակարգ իրավիճակներին։
  • Հայկական դրամաշնորհին կարող են դիմել այն գրանցված կազմակերպությունները, որոնք բնույթով բարեգործական են, այսինքն՝ IRS 501(c)(3) կարգավիճակ ունեցող հայկական կազմակերպությունները, դպրոցները և եկեղեցիները Միացյալ Նահանգներում, ինչպես նաև պետության կողմից գրանցված հաստատությունները Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսիք են ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները, այլ բարեգործական ընկերություններ և պետական գործակալությունները։
  • Հիմնադրամը չի ֆինանսավորում գործառնական վերադիր ծախսերը, օրինակ՝ աշխատավարձերը։ Սակայն այն ֆինանսավորում է անուղղակի ծախսերի առավելագույնը մինչև 20 %-ը․ դրանք կարող են ներառել սնունդի, հյուրանոցի և ճամփորդության ծախսերը։
  • Նախևառաջ լրացրե՛ք վերևում տրամադրված համապատասխանության հարցաշարը։ Այնուհետև՝ ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում, ուղղորդում կստանաք հայտի ներկայացման հետագա քայլերի վերաբերյալ։
  • Դրամաշնորհի հայտ ներկայացնելու վերջնաժամկետ, որպես այդպիսին, չկա, քանի որ ծրագրի առաջարկները գնահատվում են ողջ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին (մարտ, հունիս, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսների վերջին)։ Ժամանակային սահմանափակում ունեցող ծրագրեր ներկայացնելիս՝ առաջնորդվե՛ք հետևյալ ժամկետներով։
  • Այո՛, Հիմնադրամը դիտարկում է բազմամյա ֆինանսավորման հայտերը։
  • Այո՛, մենք արտակարգ իրավիճակներին ուղղված հայտերի դեպքում ճկունություն ենք ցուցաբերում միայն այն պարագայում, երբ ծրագրի առաջարկի թիրախում առաջնահերթ և հրատապ կարիք է, որն արագ արձագանք է պահանջում և չի կարող սպասել մինչև եռամսյակի ավարտը։
  • Դիմում-հայտերն ընդունվում են էլեկտրոնային փոստով, սակայն այս քայլը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հարցաշարի արդյունքում հաստատվում է ձեր համապատասխանությունը ծրագրի չափանիշներին։
  • Այո՛, կարող եք։ Մերժումների դեպքում մենք հետադարձ կապ ենք տրամադրում դիմորդին և լիահույս ենք, որ մեր դիտարկումները մանրակրկտորեն նկատի կառնվեն հետագա հայտերում։
  • Խորհուրդը ֆինանսավորման մասին որոշումները կայացնում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում։
  • Այո, գրանցված անձը կարող է ներկայացնել մեկից ավելի դրամաշնորհային առաջարկ եռամսյակային կտրվածքով: Սակայն առաջարկներից միայն մեկը կարող է հավանության արժանանալ դրամաշնորհի պայմանները բավարարելու դեպքում: